X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018»-ը


* 10-09-2018, 18:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1822 անգամ


Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018»-ը1in.am: Հայաստանում սեպտեմբերի 11-14-ն անցկացվելիք «Շանթ 2018» զորավարժություններին կմասնակցեն պետական բոլոր կառույցները: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչպես 3 տարի առաջ, վաղվանից կունենանք ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և, գրեթե, բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն: Կփորձարկենք մեր բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զորավարժությունը երկիրը կպատրաստի տարբեր իրավիճակների: «Զորավարժության սցենարով, ինչպես և անակնկալ քայլերով կստուգենք մեր մարտունակությունը, թե ինչպես ենք արձագանքում իրավիճակի սրմանը, ռիսկերին, զարգացումներին, որոնք չեն լինի միայն հակառակորդի կողմից սահմանին ագրեսիայի տեսքով:

Կլինեն նաև բնածին և տեխնածին որոշ աղետների խաղարկային իրավիճակներ: Զորքերի մասսայական կրակային փուլով զորավարժություն չի լինելու, պետական մարմիններն իրականացնելու են իրենց գործառույթները»,- նշեց նա:

«Շանթ 2018»-ի անցկացման հիմնական նպատակը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, պետական կառավարման մարմինների ողջ համակարգի՝ նոր Սահմանադրության վերապահած լիազորությունների շրջանակում ունակություններն ստուգելն է:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշում է, որ «Շանթ 2018»-ում կլինեն դրվագներ, որոնց մասին հասարակությունը չի տեղեկանա, իսկ հրապարակման ենթակա տեղեկությունների տարածման հարցում կօգնի տեղեկատվական միասնական կենտրոնը:

«Զորավարժության բաղկացուցիչ մասերից մեկը տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումն է, որտեղից շատ բաներ հնարավոր կլինի իմանալ, բայց դա չի նշանակում, որ ուժային կառույցներում հընթացս առաջացող խնդիրները բոլորը կլուսաբանվեն: Տարօրինակ կլիներ, եթե դրանք լուսաբանվեին»,- ասաց Հովհաննիսյանը:

Զորավարժությունները կտևեն 3 օր և կանցկացվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Արծրուն Հովհաննիսյանը նշեց է, որ «Շանթ 2018»-ի ընթացքում զորահավաքին առնչվող քայլեր են տեղի ունենալու, սակայն փակագծեր չբացեց:

«Զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, որովհետև հնարավոր չէ երկրում նման մասշտաբի զորավարժություն անցկացնել, որը չառնչվի զորահավաքի հետ»,- նշեց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (292)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS