X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել վարորդին


* 10-09-2018, 17:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 532 անգամ


ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել վարորդին2018 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և աջ կողմի վրա շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդ, շարքային Վ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (326)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS