X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երևանում ինքնահրկիզված տղամարդը գյումրեցի է


* 10-09-2018, 12:05 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1364 անգամ


Երևանում ինքնահրկիզված տղամարդը գյումրեցի էՍեպտեմբերի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքից, որտեղ այս պահին գտնվում է տուժած տղամարդը։

Բժիշկների խոսքով` նա առայժմ միացված է արհեստական շնչառության ապարատին։ Այդուհանդերձ նա կարողացել է բժիշկներին հայտնել, որ գյումրեցի է։

49 տարեկան Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի, և խորը վերքեր:

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 9-ին, ցերեկը, կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ էր արել:

Անցորդները կարողացել էին հանգցնել կրակը, բայց քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել ու տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։

Մինչև հիմա էլ հայտնի չէ` ինչն է տղամարդուն դրդել այդ քայլին։

Երեկ երեկոյան նրան էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այցելությունից հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել և ցավ հայտնել կատարվածի վերաբերյալ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (91)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS