X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ մարզիկներն Ադրբեջան չեն մեկնի. պատճառը հայտնի է


* 5-09-2018, 15:14 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 377 անգամ


Հայ մարզիկներն Ադրբեջան չեն մեկնի. պատճառը հայտնի է Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը:

Բանն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ` սեպտեմբերի 20-27-ին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մինչ այդ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ու Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին Բուդապեշտում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի հետ հանդիպմանը խոստացել էր բանակցել ադրբեջանցիների հետ հայ ձյուդոիստների անվտանգությունն ու մասնակցությունը ապահովելու համար:

«Առաջնությանը մասնակցելու դեպքում մենք կկարողանանք իրական գնահատական տալ մեր մարզիկների պատրաստվածությանը ու կտեսնենք ուժեղ և թույլ կողմերը: Բացի այդ նման կարգի մրցաշարերը մեծ փորձ ու վարպետություն են տալիս յուրաքանչյուր մարզիկի: Եթե չստացվի մասնակցությունը, ապա արդեն մեր բոլոր ուժերը կկենտրոնացնենք վարկանիշային այլ մրցաշարերի վրա»,- ասել էր Վարդան Ոսկանյանը։

Ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնության հաղթողի հավակնորդների թվում է 2018 թվականին Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը։

Բաքվի մրցաշարից բացի օլիմպիական խաղերի վարկանիշ վաստակելու համար հայ մարզիկները հնարավորություն ունեն հաջողության հասնելու Գրան Պրի և Գրան Սլիմ մրցաշարերում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS