X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա. Արայիկ Հարությունյան


* 1-09-2018, 14:01 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 779 անգամ


Վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա. Արայիկ ՀարությունյանԱռաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կներկայացվի հայոց լեզվի թեստի նոր տարբերակ: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նոր թեստերը ավելի շատ կստուգեն աշակերտի վերլուծելու, քննելու ունակությունները. «Մենք գիտենք, որ մեր երեխաները անգիրի վրա վարժվում են, ամբողջ շտեմարաններն անգիր են անում: Մենք, մասնավորապես, անգլերենի քննության առումով, ասելու ենք, որ առաջադրանքները նույնն են, ինչ շտեմարանում, բայց բովանդակությունը տարբեր է լինելու: Սա անում ենք, որ անգիրի վրա հիմնված գիտելիքը չազդի ընդհանուր արդյունքների վրա»,-ասաց ԿԳ նախարարը:

Նրա խոսքով՝ «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:

«Մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է: Պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ ունենք, դա իրակացնելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե դպրոցները պատրա՞ստ են ներառական կրթությանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հարմարեցումների առումով, կարծում եմ՝ ոչ: Դա բնորոշ է բոլոր մարզերին: Նաև կան ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված խնդիրներ: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք և մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ»:

Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս մի քանի մարզեր անցել են ներառականության՝ Սյունիքի, Տավուշի մարզերը, Արմավիրն է հիմա անցնում, հաջորդ փուլերում կլինեն Շիրակը և Արագածոտնը. «Արմավիրի մարզում հատուկ դպրոցները փակվել են, աջակցության կենտրոնների են վերածվել: Նաև սոցապ նախարարության հետ համագործակցում ենք, որ այն երեխաները, որոնք ունեն սոցիալական խնդիրներ, նրանց խնամքն արդեն համապատասխան ծառայությունները տանեն, ոչ թե հատուկ դպրոցները: Յուրաքանչյուր երեխա, որն ունի հատուկ կարիք, այդ կարիքը գնահատվում է, նրա համար ծրագիր է կազմվում, և ըստ այդ ծրագրի երեխան ստանում է կրթություն դպրոցներում: Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ յուրաքանչյուր երեխա ունի հատուկ կարիք»,-ընդգծեց նախարարը:
Yerevan.today:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (304)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS