X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում 20-ամյա ուսանողը «Օպելով» վրաերթի է ենթարկել երիտասարդ ամուսինների, որոնք մահացել են


* 31-08-2018, 23:26 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 3115 անգամ


Գյումրիում 20-ամյա ուսանողը «Օպելով» վրաերթի է ենթարկել երիտասարդ ամուսինների, որոնք մահացել ենՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ ավարտվել է Ալբերտ Խ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Գյումրու բուհերից մեկի հեռակա 4-րդ կուրսի ուսանող Ալբերտ Խ.-ն 20 տարեկան էր:

Նրան մեղադրանք է առաջադրվել երկու մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 11-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Ալբերտ Խ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով Գյումրու Վ. Սարգսյան փողոցով դեպի Շ. Ազնավուրի հրապարակ շուրջ 60 կմ/ժ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ իր ընթացքի ուղղությամբ ճանապարհը ձախից աջ հատող հետիոտների՝ Արփինե Մ.-ի ու Մելսիկ Ղ.-ի կողմից երթևեկելի ուղեմասում կանգնած լինելու և իր վարած մեքենայի զույգ լապտերների մոտակա լույսերով 71,7 մետր հեռավորությունից նրանց հայտնաբերելու հնարավորություն ունենալու, այդ պահից սկսած՝ ժամանակին կատարած արգելակումով իր մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար ընդհանուր՝ 34,9 մետր տարածությունը բավարար լինելու պայմաններում, այսինքն՝ ունենալով մեքենան մինչև վրաերթը կանգնեցնելու, ինչպես նաև հետիոտներին ձախ կողմից շրջանցելու միջոցով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, շարունակել է նույն ուղղությամբ ու արագությամբ վարել մեքենան: Արդյունքում մեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել երկու հետիոտներին՝ առաջացնելով նրանց մահը:

Վրաերթի ենթարկվածները՝ 23-ամյա Արփինեն ու 30-ամյա Մելսիկը, ամուսիններ էին… Մելսիկը մահացել է դեպքի վայրում, իսկ Արփինեն՝ նույն օրը՝ հիվանդանոցում:

Ամբաստանյալ Ալբերտ Խ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե մինչև վրաերթը արտառոց ոչինչ չի նկատել, տուժողներին տեսել է վրաերթից անմիջապես առաջ, չգիտի՝ նրանք փողոցը աջից ձա՞խ, թե՞ ձախից աջ էին հատում: Տուժողներին տեսնելն ու վրաերթը տեղի ունենալը մեկ է եղել: Վթարից հետո ինքը կանգնեցրել է մեքենան, մոտեցել է տուժողներին: Նույնիսկ սկզբում չի իմացել, որ երկու հոգու է վրաերթի ենթարկել: Սկզբում մեկին է տեսել, հետո նկատելով, որ քիչ հեռվում էլ են մարդիկ հավաքվում, տեսել է նաև երկրորդ տուժողին՝ կնոջը:

Ինքը զանգել է շտապօգնություն, օգնել է տուժողներին հիվանդանոց տեղափոխելուն, դեպքի վայրում սպասել է ոստիկաններին:

Դեպքի պահին մութ էր, բայց կային փողոցային լապտերներ, որոնք լույս էին տալիս: Մեքենայում ինքը մենակ էր:

Ալբերտ Խ.-ն ասել է, որ ընդունում է՝ ինքն է կատարել վրաերթը, բայց առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ չի տեսել տուժողներին: Այսինքն՝ բարոյական առումով ընդունում է մեղքը, իսկ իրավաբանական առումով իրեն մեղավոր չի ճանաչում, թողնում է, որ դատարանը որոշի…

Տուժող Արփինեի քույրը հայտնել է, որ դեպքի օրն իր դստեր ծննդյան օրն էր: Ժամը 21-ն անց 16-ին իր հեռախոսին զանգել է քույրը՝ Արփինեն, ու ասել է, թե Մելսիկի հետ գալիս է իրենց տուն՝ երթուղայինի մեջ են: Այդ ժամանակ ինքն իրենց տանը նստած էր հարևանների հետ:

Հեռախոսազանգից 15-20 րոպե հետո բակի երեխաները եկել են իրենց տուն ու ասել են, թե խաչմերուկում ավտովթար է եղել, ամուսինների են գցել մեքենայի տակ: Ինքն անհանգստացել, զանգել է քրոջ, ապա փեսայի հեռախոսահամարներով, նրանք չեն պատասխանել: 21-ն անց 37-ին վազքով գնացել է դեպքի վայր, որն իրենց տանից 50 մետրի վրա էր: Այնտեղ մարդիկ էին հավաքված: Սկզբում ինքը տեսել է մայթին ընկած փեսային, նա արդեն մահացած էր: Փեսայի ընկած տեղից 30-40 մետր հեռավորության վրա՝ փողոցի կենտրոնում տեսել է քրոջը: Իրեն թույլ չեն տվել քրոջը մոտենալ… Որոշ հեռավորության վրա արծաթագույն «Օպել» կար, որի շուրջը մարդիկ էին հավաքված… Քրոջը հիվանդանոց են տեղափոխել, որտեղ 15 րոպե հետո ասել են, որ քույրը մահացել է…

Դեպքի վայրում ընկած է եղել մանկական վարդագույն կոշիկ, որը տուժողները հավանաբար նվեր էին տանում…

Դատարանը Ալբերտ Խ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 12-ից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS