X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայի ոստիկանության հայտարարությունը՝ Հայաստանում ձերբակալված թուրքի մասին


* 31-08-2018, 12:32 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 912 անգամ


Թուրքիայի ոստիկանության հայտարարությունը՝ Հայաստանում ձերբակալված թուրքի մասինErmenihaber.am: Թուրքիայի ոստիկանությունը գրավոր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի վերաբերյալ, ով հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից։

Նախօրեին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին։

Թուրքիայի ոստիկանության հայտարարության մեջ ասված է, որ Հայաստանում ձերբակալված Քևին Օքսուզն իհարկե առնչություն ունի Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ, սակայն նրա և գյուլենական համայնքի հայտնի ներկայացուցիչ, փախուստի մեջ գտնվող Ադիլ Օքսուզի միջև որևէ ազգակցական կապ չկա։

«Քեմալ Օքսուզն այս պահին Թուրքիայի Գիրեսունի և Անկարայի դատարանների որոշմամբ գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։ Նրա նկատմամբ եղել է երկրից դուրս գալու արգելք։ ԱՄՆ-ի Ինտերպոլի աշխատակիցներից ստացված պատասխանում ասվում է, որ տվյալ անձն ԱՄՆ-ի քաղաքացի լինելու պատճառով չի արտաքսվելու կամ արտահանձնվելու։ Ձերբակալվածը խարդախության մեղադրանքով ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 23-ից հետախուզման մեջ էր գտնվում։ Նա ընդգրկված էր «կարմիր ցուցակում»։ Հիմնվելով ԱՄՆ-ի՝ տվյալ անձին ձերբակալելու պահանջի վրա, նրա ձերբակալման մասին տեղեկություն ստանալու համար դիմել ենք Հայաստանի Ինտերպոլի բյուրո։ Մենք հետևում ենք իրադարձությունների ընթացքին»։

Հայտարարությունում ասվում է, որ Քևին Օքսուզը հաշվառված է եղել Թուրքիայի Գիրեսուն նահանգի Էսփիյե քաղաքում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS