X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է պատմական հայրենիք վերադառնալ` Հայաստան ու Արցախ


* 29-08-2018, 12:45 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1676 անգամ


Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է պատմական հայրենիք վերադառնալ` Հայաստան ու Արցախ Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի հայրը` Փոլը խոստացել է թոռների հետ Հայաստան ու Արցախ վերադառնալ։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն ուղեկցում էր պոկերի արքայի ընտանիքին։

Բիլզերյանների նախնիները ԱՄՆ են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից։

Ավագ Բիլզերյանը պատմել է օմբուդսմենին, որ իննսունականներին արցախյան պատերազմին մասնակցելու ցանկություն է հայտնել։ Սակայն ընկերները նրան հետ են պահել դրանից, ասելով, որ նա հայերեն չգիտի։ Մելիքյանն ընդգծեց, որ հիմա Բիլզերյանների ընտանիքը ուշադիր հետևում է ՀՀ–ի ու Արցախի իրավիճակին ու պատերազմի դեպքում պատրաստ է ակտիվ գործողությունների դիմել։

«Դենը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա Արցախ եկել, ասաց, որ դա նրա պատմական հայրենիքն է ու իր ընկերոջ` Լևոն Քոչարյանի ծննդավայրը», – ընդգծեց նա։

Օմբուդսմենի խոսքով` նման այցերը կարևոր են միջազգային ասպարեզում Արցախը հանրահռչակելու հարցում։ Նա նշեց, որ Դեն Բիլզերյանը կապեր ունի ոչ միայն շոու–բիզնեսի, այլև քաղաքականության ոլորտում։

Մելիքյանի կարծիքով` ամերիկահայ միլիոնատիրոջ ընտանիքի այցը հստակ մեսիջ ուներ, որն ուղղված էր Ադրբեջանին` պետք է ուժերը չափել ոչ թե Արցախի 150 հազար կամ Հայաստանի 3 միլիոն բնակիչների, այլ՝ ամբողջ հայկական սփյուռքի հետ»։

«Մենք պետք է ավելի գրագետ աշխատենք սփյուռքահայերի հետ, պայմաններ ստեղծենք, որ նրանք Արցախ այցելեն։ Մարդիկ չեն կարող բոլորին դուր գալ, ու մենք պետք է հասկանանք դա», – ընդգծեց նա։

Մելիքյանը չցանկացավ մեկնաբանել ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Բիլզերյանը մտադիր է Արցախում հսկայական նախագծեր իրականացնել։ Սակայն նշեց, որ նրա ընտանիքնը ոգեշնչվել էր այցից ու նաև շատ հավանել արցախյան խոհանոցը։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Բիլզերյանը Արցախ է մեկնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի որդի` Լևոնի ու նրա կնոջ` հայտնի երգչուհի Սիրուշոյի հետ՝ ՀՀ ԶՈւ–ին պատկանող ՄԻ–8 ուղղաթիռով։ Մինչ այդ նա հայկական անձնագիր է ստացել և ՀՀ ԶՈւ–ում հաշվառման է կանգնել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (299)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS