ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ վարչապետի բարձրաձայնած «ստվերային այգիների» խնդրին։ Հարցին՝ ովքե՞ր են դրանց սեփականատերերը, արդյո՞ք «օլիգարխներ» են, նա պատասխանեց․
«Քանի որ դրանք դեռ ստվերում են, չեմ կարող ասել՝ օլիգարխ են, թե ոչ։ Եղել է, ենթադրենք, բանջարաբոստան ու դաշտ, միամյա խոտաբույս, հիմա այդտեղ հիմնվել է բազմամյա տնկարան, այգի, բայց հողի հարկի վրա դա չի ազդել, փաստաթղթերում դրանք շարունակում են հին ձևով նշված մնալ»։
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ