X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ–թուքական սահմանի հերթական խախտողին են ձերբակալել ՌԴ ԱԴԾ աշխատակիցները


* 17-08-2018, 12:15 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 766 անգամ


Հայ–թուքական սահմանի հերթական խախտողին են ձերբակալել ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Sputnik: 2018 թվականի օգոստոսի 13–ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան գյուղում ձերբակալել են մի տղամարդու, որն ապօրինի կերպով հատել է Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը։

Նախնական տվյալներով` չարագործը 1993 թվականի ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է։

Ձերբակալվածի խոսքով` նա Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է գնացել` բուհ ընդունվելու համար։ Թեհրան գալուց հետո նա տաքսիստի հետ է ծանոթացել ու խնդրել է երկրով էքսկուրսիա կազմակերպել։

Տաքսիստը տարել է նրան Թուրքիայի Հանրապետության տարածք` շրջանցելով անցակետերը։ Թուրքիայի տարածքում տաքսիստը վերցրել է իր անձնագիրն ու «Գյուրբուլաք» թուրքական ավտոմոբիլային անցակետի կնիքն է խփել։

Որից հետո նա վերադարձրել է անձնագիրն ու անհայտ ուղղությամբ հեռացել։ Երկու օր նա ապրել է Թուրքիայի տարածքում լքված շենքում, որտեղ նրանից խլել են իր ունեցած գումարն ու բջջային հեռախոսը։

Դրանից հետո սնունդ փնտրելիս` նա հատել է Արաքս գետն` այսպիսով խախտելով պետական սահմանը։

Այս պահին Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են խախտողի վարկածն ու պարզում են միջադեպի հանգամանքները։

Օրենքով սահմանված կարգով ձերբակալվածին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (273)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS