ԱՄՆ-ը ստիպում է Թուրքիային նոր դաշնակիցներ փնտրել. Էրդողան
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ-ը ստիպում է Թուրքիային նոր դաշնակիցներ փնտրել. Էրդողան


* 11-08-2018, 18:51 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 396 անգամ


ԱՄՆ-ը ստիպում է Թուրքիային նոր դաշնակիցներ փնտրել. Էրդողան1in.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը New York Times-ի համար հոդվածում գրել է, որ Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ միակողմանի գործողությունները ստիպում են Թուրքիային նոր ընկերներ և դաշնակիցներ փնտրել:

Էրդողանի խոսքով՝ վեց տասնամյակների ընթացքում Թուրքիան և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են եղել, սակայն Վաշինգտոնը «բազմիցս և հետեւողականորեն» չի հարգում Թուրքիայի ժողովրդի շահերը:

«Եթե ԱՄՆ-ը չսկսի հարգել Թուրքիայի ինքնիշխանությունը և չապացուցի, որ հասկանում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ապա մեր համագործակցությունը կարող է վտանգի ենթարկվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Որպես օրինակ Էրդողանը մեջբերում է ԱՄՆ-ի արձագանքը 2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձին: Էրդողանը գրում է. «Թուրքական ժողովրդավարության կողմն անցնելու փոխարեն ԱՄՆ պաշտոնյաները զգույշ կերպով կոչ արեցին կայունություն հաստատել Թուրքիայում»: Նա նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Թուրքիային արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջումը կազմակերպելու մեջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS