X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարդան Բոստանջյանը զրկվեց պատգամավորական մանդատից


* 11-08-2018, 18:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 763 անգամ


Վարդան Բոստանջյանը զրկվեց պատգամավորական մանդատից  Վարդան Բոստանջյանն այլևս պատգամավոր չէ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։

Հիշեցնենք, որ Բոստանջյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 31-ին։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են։

Բոստանջյանը պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրական ցուցակով 2017թ. ապրիլի 2-ին:

Ըստ մամուլում առկա տեղեկությունների` Բոստանջյանի հրաժարականի պատճառ էր դարձել այն, որ նա Ռոբեր Քոչարյանի կալանավորումից հետո հայտարարել էր` դրա անհրաժեշտությունը չկար և դա որակել էր որպես հետապնդում երկրորդ նախագահի նկատմամբ: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորին հրահանգել են վայր դնել մանդատը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (247)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS