X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին. Զախարովա


* 11-08-2018, 15:39 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 938 անգամ


Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին. Զախարովա Armeniasputnik: Ռուսաստանը հայելային պատասխան է նախապատրաստում ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների, Սերբիա կատարած այցի ժամանակ ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան։

«Մենք հայտարարել ենք, որ, ցավոք, ստիպված ենք հայելային պատասխան տալ։ Մենք այդ մասին ասել ենք բաց և հրապարակայնորեն», — հայտնել է Զախարովան գործակալությանը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը նույնանման քաղաքականություն է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի, Իրանի և Եվրամիության նկատմամբ։ Նրա կարծիքով` ԱՄՆ-ի գործողությունները կարելի է բացատրել հետագա զարգացման և կանոնավոր ճգնաժամերից դուրս գալու համար առկա ռեսուրսների կորստով։

«Այդ ռեսուրսներն այլևս չկան, և նորերն են անհրաժեշտ, իրական ընդարձակում է պետք` քաղաքական, ֆինանսական, տնտեսական, ինչն էլ մենք բոլորս տեսնում ենք», — ասել է Զախարովան։

ԱՄՆ պետդեպարտամենտը օգոստոսի 8-ին հայտարարեց, որ «Սկրիպալի գործի» պատճառով ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին։ Այն արգելք է ենթադրում կրկնակի նշանակության արտադրանքի ներմուծման համար։ Բացառություն են կազմում միայն կոսմետիկ նախագծերը։

Երկրորդ փաթեթը կարող է ուժի մեջ մտնել 90 օր անց։ Դրանում խոսվում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման, «Աերոֆլոտ» ընկերության` ԱՄՆ թռիչքներ իրականացնելու արգելքի և ամբողջությամբ ամերիկյան արտահանման դադարեցման մասին է։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստ է հրաժարվել պատժամիջոցների երկրորդ փաթեթից` քիմիական զենք չկիրառելու վերաբերյալ Մոսկվայից երաշխիք ստանալու պայմանով։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (247)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS