X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզում կաշառք ստանալու պահին բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը.ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 3-08-2018, 18:46 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 11961 անգամ


Շիրակի մարզում կաշառք ստանալու պահին բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը.ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համատեղ միջոցառումներ:

Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը:
Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Հանգամանքները պարզվում են:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS