X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սոչիում հրդեհի հետևանքով մահցածների թիվը հասել է տասի


* 3-08-2018, 15:10 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1475 անգամ


Սոչիում հրդեհի հետևանքով մահցածների թիվը հասել է տասիSputnik: Սոչիի Ադլերի շրջանում մասնավոր տան մեջ բռնկված հրդեհի հետևանքով մահացել են ոչ թե 8, ինչպես նախկինում էր ասվում էր, այլ 10 մարդ։ Եվս երկու մահացածների մարմինները հայտնաբերել են փլատակները հավաքելու ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին։

«Քննության տվյալների համաձայն` հրդեհման օջախը խորովածանոցն է, որտեղից կրակը հարևան շենքին է փոխանցվել, որի սեփականատերը վարձակալության էր հանձնում այն հանգստացողներին։ Քննիչները պարզել են նաև, որ տարածքում մեկ հարկանի շինություն է եղել, որը նույնպես սեփականատերը վարձակալության էր հանձնում», – նշվում է ՌԴ ՔԿ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ի սկզբանե համարվում էր, որ 8 մարդ է մահացել, սակայն դեպքի վայրում լրացուցիչ զննման ընթացքում քննիչները ևս երկու դի են հայտնաբերել։ Այսպիսով, մահացածների թիվը հասել է տասի։ Քննիչներն ապօրինի շինության սեփականատիրոջը մեղադրանք են ներկայացրել` ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու համար։

Տղամարդը լիովին ընդունում է իր մեղքն ու համագործակցում է քննության հետ։ Հրդեհման պատճառը հայտնի կդառնա միայն փորձաքննության արդյունքում։ Հայտնաբերված բոլոր մարմինները գենետիկ փորձաքննություն են անցնում։

Ավելի վաղ հայտնում էին, որ դեպքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Սոչիի քաղաքապետարանի տվյալների համաձայն` բոլոր մահացածերը Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից եկել էին Սոչի` աշխատելու։

Հիշեցնենք, հուլիսի 30-ի գիշերը Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:Զոհվածներից 4–ն ազգությամբ հայ էին, 3–ը` նույն ընտանիքից։ Նրանցից 1–ը նաև ՀՀ քաղաքացի էր։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS