X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իրենց հորը սպանած քույրերի համար դատարանը 2ամսյա կալանք սահմանեց


* 3-08-2018, 14:24 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1570 անգամ


Իրենց հորը սպանած քույրերի համար դատարանը 2ամսյա կալանք սահմանեց Sputnik: Մոտ երկամսյա ձերբակալության արդյունքով ավարտված դատական նիստն անցկացվեց է փակ ռեժիմով, քանի որ մեղադրյալներից մեկն անչափահաս էր:

Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ աղջկա չափահաս քույրերի պարագայում էլ փակ դատական նիստի պատճառը նրանց պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկություններ չբացահայտելն է:

Դատարանում քույրերին աջակցելու համար ներկա են եղել նրանց բարեկամներն ու ընկերները: Ըստ նրանց՝ կրտսեր քույրը «շատ տխուր և ընկճված է» եղել:

Քույրերը փորձել են իրենց արարքը ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, նրանց ցուցմունքները հակասել են միմյանց:

Հիշեցնենք, ավելի վաղ դատարանը որոշել էր խստացնել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը: Մինչ այդ քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանցից չափահասներին կարող է սպառնալ մինչև իսկ ցմահ ազատազրկում:

Աղջիկները հարցաքննության ժամանակ ընդունել էին իրենց մեղքը՝ պատմելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18 և 19 տարեկան հարազատ քույրերը դանակով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել էին, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու դրդել սեռական բնույթի գործողությունների: Ոստիկանությունից փաստում են, սակայն, որ աղջիկները բռնաբարության փաստով որևէ բողոք նախկինում չեն ներկայացրել իրավապահներին:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (322)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS