X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«ՀՀ–ն արդարադատություն է իրականացնում». Ռուսաստանի արձագանքը Խաչատուրովի գործին


* 3-08-2018, 12:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 783 անգամ


«ՀՀ–ն արդարադատություն է իրականացնում». Ռուսաստանի արձագանքը Խաչատուրովի գործին  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն այսօր Հայաստանում, լրագրողների հետ զրույցում, չի ցանկացել մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սկսված իրավական գործընթացն ու դրա հնարավոր հետևանքները։

«Հայաստանի Հանրապետությունն արդարադատություն է իրականացնում»,– լրագրողների հարցերին այսպես է արձագանքել ռուսաստանցի պաշտոնյան։

Հիշեցնենք` Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով` Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը, որոշեց խափանման միջոց կիրառել 5 մլն դրամ գրավը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին` սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Իսկ քանի դեռ ՀԱՊԿ–ը որոշում չի ընդունել Խաչատուրովին փոխարինելու վերաբերյալ, նա շարունակում է մնալ այդ կառույցի գլխավոր քարտուղարը։ Ասել էր Բալայանը։

Օգոստոսի 2–ին Հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով Խաչատուրովի փաստաբանի ներկայացրած դիմումին, տվել էր իր համաձայնությունը, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի Մոսկվա և անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը` պայմանով, որ անհրաժեշտության դեպքում, նախաքննական մարմնի պահանջով վերադառնա` մասնակցելու քննչական գործողություններին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (250)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS