X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է


* 2-08-2018, 13:30 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 683 անգամ


Թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել էErmenihaber.am: ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, երկկողմ լարված հարաբերությունների պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին արգելել է մուտք գործել Միացյալ նահանգներ։

Հիմնական պատճատը այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարներությունն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։
Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։

Որոշումից հետե գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինը։ Դրանում մասնավորապես ասված է եղել, որ Թուրքիայի կողմից հոգևորական Բրանսոնի անարդարացիորեն անազատության մեջ պահելը անընդունելի է Վաշինգտոնի համար։

«Նախագահ Թրամփը բացահայտ ասել էր, որ հոգևորական Բրանսոնը անհապաղ պետք է ազատ արձակվի»,-ասել է ամերիկացի նախարարը։ Վերջինս նշել է, որ Թուրքիայում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները։

Թեմայի մասին նաև մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։ Ըստ Փենքի՝ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ շարունակվելու են։

Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսը ժամանակավորապես սառեցրել էր ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։

Հիշեցնենք, որ Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հոգևորական է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում, մասնավորապես՝ Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսության մեղադրանքով:

Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS