X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնել


* 2-08-2018, 12:08 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1244 անգամ


Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնելՌուս սահմանապահները Գյումրիի սահմանում Թուրքիայի քաղաքացի են բռնել, ում մոտ հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի ինժեներական շինությունների լուսանկարներ և տեսաձայնագրություններ պարունակող ֆայլեր, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

«Ռուս սահմանապահները Գյումրու սահմանապահ ջոկատի հատվածում, ինժեներա–տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի են ձերբակալել», – գրված է հաղորդագրության մեջ։



Նշվում է, որ ստուգիչ միջոցառումներ անցկացնելու ժամանակ սահմանը խախտած անձի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր էին առկա։

«Սահմանը խախտած անձը սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկա պահին անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար», – հայտնում է մամուլի ծառայությունից։

Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանման համակարգը ամբողջությամբ պահպանվել է ԽՍՀՄ տարիներից։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահներին, ռուսական ռազմակայանի հետ մեկտեղ, հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է համարում։ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մեջ մտնում են չորս սահմանապահ ջոկատներ, որոնք տեղակայված են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Հայաստանում ռուս սահմանապահների (մոտ 4.5 հազար մարդ) ապրուստը հոգում են երկու երկրների կառավարությունները։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (149)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS