X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Աստված նրանց դատավոր». հորը դաժանորեն սպանած Խաչատուրյան քույրերի եղբայրը հարցազրույց է տվել


* 2-08-2018, 11:50 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2354 անգամ


«Աստված նրանց դատավոր». հորը դաժանորեն սպանած Խաչատուրյան քույրերի եղբայրը հարցազրույց է տվելKp.ru: Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը:

Սպանվածի որդին՝ Արսեն Խաչատուրյանը, հոր հուղարկավորությունից հետո համաձայնել է հարցազրույց տալ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:

Երիտասարդի պնդմամբ՝ լրատվամիջոցներն իր հորը խիստ խեղաթյուրված կերպարով են ներկայացնում՝ նրան պիտակավորելով որպես «թմրամոլ», «հանցագործ», դուստրերի կյանքը դժոխքի վերածած «բռնապետ»:

«Անձամբ ես չեմ հասկանում, թե որտեղից են այդ տեղեկությունը վերցնում: Նա զբաղվում էր բարեգործությամբ, ուխտի էր գնում տարբեր սրբավայրեր»,- նշել է Արսեն Խաչատուրյանը:

Լրագրողի այն նկատառմանը, որ իր հայրը պաշտոնապես որևէ տեղ չի աշխատել, սակայն ֆինանսապես ապահովված է եղել, տղան նշել է, որ «հայրը շրջապատված էր իրեն կարեկցող մարդկանցով, որոնք գիտեին՝ ինչով է նա զբաղվում ու օգնում էին նրան»:

Ինչ վերաբերում է քույրերի նկատմամբ ստորացումներին, ապա երիտասարդը պնդել է, որ այդ ամենը սուտ է:

«Ես հազարերորդ անգամ եմ կրկնում՝ դա սուտ է: Բացեք «Օդնոկլասնիկի» սոցկայքում նրա անձնական էջն ու կհասկանաք, թե նա ինչ տեսակ մարդ էր»,- բացատրել է Խաչատուրյանը:

Երիտասարդը չի կարողացել ասել, թե որն է եղել քույրերի կողմից հոր դաժան սպանության դրդապատճառը:

«Բայց սպանությունը կանխամտածված էր: Ես նրանց տեսել էի այդ մղձավանջից 2 օր առաջ, ու որևէ տարօրինակ բան չնկատեցի: Ես չեմ հերքում, որ հայրս խիստ էր ու երբեմն դաժան: Բայց մի՞թե դրա համար կարելի է սպանել: Եթե նա պատժում էր, ապա միայն դաստիարակչական նպատակներով: Քույրերս պետք է իրենց արածի համար պատասխան տան: Նրանք դա կանեն դատարանի առաջ: Աստված նրանց դատավոր»,-եզրափակել է տղան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (263)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS