X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Коммерсант»: Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը խաթարվում է


* 2-08-2018, 11:34 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1535 անգամ


«Коммерсант»: Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը խաթարվում էՄոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա, գրում է «Коммерсант» պարբերականը:

«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ գտնվում է «մեծ հարցականի տակ»։ Այս պահին այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ իրականում տեղի ունենում», - ասվում է հրապարակման մեջ:

Առաջին փաթեթի շրջանակում զենքերի և ռազմական տեխնիկայի մատակարարումներն ավարտվել են։ Այն կազմել է 200 միլիոն դոլար:

Երկրորդ պայմանագիրը, ըստ «Коммерсант»-ի, ենթադրում է կրակային զենքերի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտային միջոցների մատակարարումների շարունակականություն:

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» երկրորդ խմբի մարտավարական համալիրը (դրա արձակման ութ սարքավորումներ հայկական զինվորականներին տրամադրվել էին 2016 թվականին՝ առանձին համաձայնագրերով), նաև Սու-30ՍՄ կործանիչներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS