X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցվի


* 31-07-2018, 14:35 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1978 անգամ


Գյումրու Բարեկամության զբոսայգին  կվերակառուցվիԾրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ, հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։

IDeA հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրին։ Գյումրին ընդգրկվել է IDeA-ի ռազմավարական քարտեզում՝ հաշվի առնելով քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստ մշակութային ժառանգությունը և այլ գործոններ։ 2015 թ․-ին IDeA-ն ֆինանսապես աջակցել է «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի ծրագրերին, որոնց արդյունքում 2017 թ-ից սկսած իրականացվում է «Կումայրի վերածնունդ» նախագիծը։

Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Այգու բարեկարգման և վերակառուցման գաղափարն ինքնին արտահայտում է սոցիալական կապիտալի դերն ու նշանակությունը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Ծրագրի իրագործման նպատակով IDeA հիմնադրամը և Գյումրիի համայնքապետարանը հուշագիր են ստորագրել: Հիմնադրամն ու քաղաքային իշխանություններն աշխատանք են տանում այգու տարածքում առկա տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։ IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 8 ընտանիք տեղափոխվել է հարմարավետ բնակարան, որոնք հիմնականում գտնվում են այգուն հարակից տարածքում և ընտրված են բացառապես ընտանիքների հետ համատեղ։ Մյուս ընտանիքների հետ բնակարանի ընտրության և դրանց ձեռքբերման գործընթացը շարունակվում է։

IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։ Ներկայում հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS