X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիան հայտարարել է, որ իր համար անընդունելի են ԱՄՆ-ի կողմից հնչեցվող սպառնալիքները


* 31-07-2018, 13:57 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 628 անգամ


Թուրքիան հայտարարել է, որ իր համար անընդունելի են ԱՄՆ-ի կողմից հնչեցվող սպառնալիքներըErmenihaber.am: Հուլիսի 30-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
5 ու կես ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կառույցների դեմ պայքարին առնչվող հարցեր։ Նիստի ավարտին տարածվել է քննարկման արդյունքները ամփոփող գրավոր հայտարարություն, որում նշվել է, որ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի կողմից հնչեցվող սպառնալիքները։

Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաները Թուրքիային սպառնում են պատժամիջոցներով, քանի որ Անկարան առայժմ ազատ չի արձակում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։

Պատժամիջոցներից մեկը լինելու է այն, որ Վաշինգտոնը կարող է չեղարկել ամերիկյան նոր սերնդի F-35 տիպի ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։ Կոնգրեսի որոշմամբ՝ առայժմ մատակարարումը ժամանակավորապես սառեցվել է։

Հայտարարության մեջ նշվել է, որ երկկողմ լարված հարաբերությունները կարող են վնաս հասցնել թուրք-ամերիկյան փոխադարձ վստահությանը և ռազմավարական գործընկերությանը։

Միաժամանակ նույն հայտարարության մեջ ողջունվում է Սիրիայի Մանբիչ քաղաքի շուրջ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը, որով Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալիս քաղաքից։ Այդ հարցի շուրջ նիստի ընթացքում խոսվել է մի շարք մեխանիզմների մասին, որով պետք է արագացվի տեղի բնակչության վերադարձը քաղաք։ (Ըստ թուրքական կողմի՝ այն բանից հետո, երբ Սիրիայի քրդերը վերահսկողություն սահմանեցին Մանբիչի նկատմամբ, տեղի բնակչությունը լքել էր իր տները։ Իսկ Մանբիչում շատացել էր քրդերի թիվը)։

Վերահաստատվել է նաև այն դիրքորոշումը, որ Թուրքիան որդեգրել է «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերի և գյուլենական համայնքի նկատմամբ։ Վերջիններս Թուրքիայի կողմից համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Նշվել է, որ վերոնշյալ կառույցների դեմ Թուրքիան շարունակելու է նույն վճռականությամբ պայքարել։ Ընդ որում այդ պայքարը ընթանալու է ինչպես Թուրքիայում , այնպես էլ վերջինիս սահմաններից դուրս։

Աղբյուրը վերջում հիշեցնում է, որ նիստին մասնակցել է Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով նախկինում զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Նիստին մասնակցել է նաև նորանշանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը և ցամաքային ուժերի նորանշանակ հրամանատար Ումիթ Դյունդարը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS