X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դատարանը հորը սպանած Խաչատուրյան քույրերից ոչ մեկին չի կալանավորել


* 31-07-2018, 12:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 3632 անգամ


Դատարանը հորը սպանած Խաչատուրյան քույրերից ոչ մեկին չի կալանավորելSputnik: Դատարանը չի կալանավորել Մոսկվայում սեփական հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան երեք քույրերից և ոչ մեկին։ Այս մասին հայտնում է «Mash» տելեգրամ–ալիքը։

«Անգելինայի, Քրիստինայի և Մարիայի ձերբակալման ժամկետը երկարաձգել են 72 ժամով` այդ ընթացքում քննիչները պետք է մինչև վերջ պարզեն նրանց հոր` Միխայիլ Խաչատուրյանի մահվան բոլոր հանգամանքները», – գրում է ալիքը։

Հիշեցնենք, որ քննությունը պարզել է, որ 57 տարեկան տղամարդը, որի սպանության մեջ նրա երեք դուստրերին են կասկածում, դանակի մոտ 40 հարված է ստացել։ Հարվածներից մեկը սրտին է հասցվել։

Աղբյուրի համաձայն` 1999 թվականին ծնված աղջիկն ինքն է տեղի ունեցածից հետո ոստիկանություն զանգել։ Աղջիկների խոսքով` հայրն ինքն է նրանց վրա դանակով հարձակվել ու նրանք ստիպված էին պաշտպանվել։ Քույրերից մեկը հոսպիտալացվել է ազդրի վնասվածքով։ Նա ասել է, որ հայրն է նրան դանակով վնասել։

Քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս 2 դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու սրտին հարված հասցրել։

Աղջիկներն այս քայլին են գնացել, որովհետև նրանց խոսքով, հայրը թմրանյութեր էր օգտագործում, որոնց ազդեցության տակ անընդհատ ծեծում էր աղջիկներին, անգամ սեռական բռնության ենթարկում։

Աղջիկներին արդեն մեղադրանքներ են ներկայացվել։

Խաչատուրյան քույրերի եղբայրը` Խաչիկ Խաչատուրյանը, չի հավատում տեղի ունեցածի վարկածին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

Խաչիկը կարծում է, որ ԶԼՄ–ները մտածված են նրա հորը վատ կերպար դարձրել։ Թեև տղան հրաժարվում է ասել, ինչպես է ամեն ինչ իրականում եղել։

Խաչիկը նաև նշել է, որ 16 տարեկանից տանը չի ապրում։ Նա չգիտի` ինչու է հայրը վռնդել մորը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS