X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում. Էդուարդ Շարմազանով


* 31-07-2018, 11:31 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 942 անգամ


Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում. Էդուարդ ՇարմազանովՎերջին զարգացումներՆ ու Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունն ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին: Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախևառաջ մեր պետական շահը սպասարկելու առաջնահերթությունից ելնելով», - նշեց նա։

Է. Շարմազանովի խոսքով՝ այսօր, ավելի քան երբևէ, պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի:

«Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ որևէ այլ ձևաչափ չեն կարող արդյունավետ փոխարինել ՀԱՊԿ-ին: Անվտանգություն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծում. սա է մեր գլխավոր մարտահրավերը: Ինչպես կասեր Ջոն Ֆ. Քենեդին, եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ», - ասաց նա։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ժամանակն է գիտակցել ամենաառաջնայինը։

«Իսկ որն է ՀՀ-ի համար ամենաառաջնայինը՝ դա արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք: Հերիք է բաժանվենք բոլշևիկի ու դաշնակցականի, ՀՀՇ-ականի ու ԱԺՄ-ականի, հանրապետականի ու նիկոլականի: Հերիք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչը թողեք պատմությանը, այն բոլորին կհատկացնի իր տեղը: Եթե իհարկե հիշի», - հավելեց Է. Շարմազանովը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS