X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում սպանված Խաչատուրյանի կրտսեր դուստրը հորը դանակի 35 հարված է հասցրել


* 30-07-2018, 17:03 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 4000 անգամ


Մոսկվայում սպանված Խաչատուրյանի կրտսեր դուստրը հորը դանակի 35 հարված է հասցրելSputnik: Քննությունը պարզել է, որ 57 տարեկան տղամարդը, որի սպանության մեջ նրա երեք դստրերին են կասկածում, դանակի մոտ 40 հարված է ստացել։ Հարվածներից մեկը սրտին է հասցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Աղբյուրի համաձայն` 1999 թվականին ծնված աղջիկն ինքն է տեղի ունեցածից հետո ոստիկանություն զանգել։ Աղջիկների խոսքով` հայրն ինքն է նրանց վրա դանակով հարձակվել ու նրանք ստիպված էին պաշտպանվել։ Քույրերից մեկը հոսպիտալացվել է ազդրի վնասվածքով։ Նա ասել է, որ հայրն է նրան դանակով վնասել։

Քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս 2 դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու սրտին հարված հասցրել։

Աղջիկներին արդեն մեղադրանքներ են ներկայացվել։

Խաչատուրյան քույրերի եղբայրը` Խաչիկ Խաչատուրյանը, չի հավատում տեղի ունեցածի վարկածին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

Խաչիկը կարծում է, որ ԶԼՄ–ները մտածված են նրա հորը վատ կերպար դարձրել։ Թեև տղան հրաժարվում է ասել, ինչպես է ամեն ինչ իրականում եղել։

Խաչիկը նաև նշել է, որ 16 տարեկանից տանը չի ապրում։ Նա չգիտի` ինչու է հայրը վռնդել մորը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք դուստրերը դանակահարել են իրենց սեփական 57–այմա հորը` Միխայիլ Խաչատուրյանին` չհանդուրժելով նրա երկար տարիների ծաղրանքը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (271)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS