X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը 4 հոգանոց խմբով կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՀՀ ՊՆ


* 30-07-2018, 16:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 672 անգամ


Հայաստանը 4 հոգանոց խմբով կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՀՀ ՊՆՎրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ. Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել նաև զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին:

Պաշտոնական Երևանի արձագանքը Թբիլիսիի տարածած հաղորդագրությանը եղել է միայն այսօր։ Հայաստանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը չորսհոգանոց սպայական կազմով՝ տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Այս տարվա զորավարժությունների նպատակն է բարելավել կայունության, գրոհի և պաշտպանության հմտությունները Վրաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի գործընկերների զինված ուժերում: Զորավարժություններին ներկայացված կլինեն ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: Վարժանքները կմեկնարկեն Վազիանի ռազմական օդանավակայանում, կշարունակվեն Վազիանի զորավարժարանում և Նորիո ուսումնական բազայում:

Ավելորդ չէ հիշեցնել, որ անցած տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել այս զորավարժություններին՝ ակնհայտորեն տեղի տալով Մոսկվայի ճնշումներին։ Այս անգամ ևս ռուսական լրատվական ու փորձագիտական շրջանակներից ճնշում էր գործադրվում Հայաստանի վրա՝ նրան Վրաստանում տեղի ունենալիք զորավարժությունների մասնակցությունից հրաժարեցնելու նպատակով։ Սակայն Մոսկվայի ստանդարտ ճնշումները եթե արդյունավետ աշխատել են անցած քսան տարիների ընթացքում, հիմա, մեղմ ասած, հակառակ էֆեկտն են ունենում։ Ռուսական վերնախավում, ըստ երևույթին, հասկանում են, որ Հայաստանում ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, և միայն շանտաժով ու հարկադրանքով հնարավոր չէ խոսել լեգիտիմության մեծ պաշար ունեցող իշխանության հետ։ Թերևս դա է պատճառը, որ Մոսկվայում այս անգամ բավարարվեցին փորձագիտական լոկալ հարձակումներով՝ գերադասելով խնդիրներ չառաջացնել Հայաստանի նոր կառավարության հետ։

Մանավանդ, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ Փանիկում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի վարչապետի արձագանքը Մոսկվայի համար նորություն էր՝ թե՛ համարժեքության և թե՛ օպերատիվության առումով։

Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները դիտարկեց Հայաստանի ինքնիշխանության համատեքստում՝ ավելի գլոբալ հարթության վրա Մոսկվային հասկացնելով, թե պարտավոր է հաշվի նստել Հայաստանի արտաքին քաղաքական ինքնաբավության, ինքնիշխանության հետ։

Այս իրադարձություններից հետո թերևս ակնհայտ էր, որ Հայաստանը մասնակցելու է Վրաստանում տեղի ունենալիք զորավարժություններին՝ դրանք կարևոր հարթակ համարելով մեր երկրի ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության, նաև՝ հայ-վրացական հարաբերությունների համատեքստում։ Իհարկե, այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականության որևէ շրջադարձի մասին խոսելն անիմաստ է, որովհետև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը բազմաթիվ անգամներ մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ու մեծ հաշվով՝ հենց այդ տարիներին են ձևավորվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության արդյունավետ հարթակներ։ Ամբողջ խնդիրն այն է, որ նախկին իշխանության ժամանակ Հայաստանն ըստ էության չի ունեցել արտաքին քաղաքականության, այսպես ասած, արևմտյան ուղղություն։ Դա կրել է, մեծ հաշվով, իմիտացիոն բնույթ, ինչի միջոցով Սերժ Սարգսյանի իշխանությունը մի կողմից՝ լուծել է իր միջազգային ճանաչման խնդիրը, մյուս կողմից՝ առիթներ է ստեղծել Մոսկվայի հետ սակարկելու համար։

Հեղափոխությունից հետո փոխվել է հենց այդ արատավոր մտածողությունը։ Հայաստանը փորձում է բովանդակություն հաղորդել իր արտաքին քաղաքականությանը, որը ենթադրում է մի կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացում՝ միջպետական քաղաքականության ընդգծված կոմպոնենտով, ԵՏՄ-ում ու ՀԱԿՊ-ում մեր դիվանագիտության պոտենցիալի արդյունավետ օգտագործում, մյուս կողմից՝ նախաձեռնողական ակտիվ քաղաքականություն արևմտյան ուղղությամբ։ Իհարկե, արտաքին քաղաքականության երկրորդ ուղղությունը հստակեցումների, ավելի ինստիտուցիոնալ դարձնելու անհրաժեշտություն ունի։ Եթե Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները մինչև հիմա, այսպես ասած, մնացել են հայ-ռուսական հարաբերությունների ստվերում՝ ընդգծելով Հայաստանի զարգացման այլընտրանքի բացակայությունը, ապա հիմա պետք է գործի միանգամայն այլ տրամաբանություն։

Հայաստանի արտաքին քաղաքականության, այսպես կոչված՝ արևմտյան ուղղության ինստիտուցիոնալ հիմքերն ըստ էության դրվում են ներքին բարեփոխումների, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ տարվող արդյունավետ քաղաքականության հիմքերում, և ըստ այդմ՝ կան բոլոր հիմքերը մտածելու, որ Հայաստանի ու արևմտյան կառույցների հետ հարաբերություններն իրապես պետք է նպաստեն Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացմանը։

Այս համատեքստում միանգամայն այլ որակ են ստանում Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (422)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS