X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախում բերքի իրացման խնդիրներ չկան. պետնախարար Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


* 23-07-2018, 17:07 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 478 անգամ


Արցախում բերքի իրացման խնդիրներ չկան. պետնախարար  Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։

Պետնախարարի առաջարկով շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են բերքահավաքի և ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների մասին հաշվետվություններ՝ ըստ շրջանների։ Անդրադարձ է կատարվել բերքահավաքի տեմպերին, բնակլիմայական պայմանների բերումով բերքատվության խնդիրներին և դրանց հաղթահարման ու տնտեսվարողներին փոխհատուցումների տրամադրման տարբեր եղանակներին։

Ժ․ Միրզոյանն, ամփոփելով շրջաններից ստացված տվյալները, ներկայացրել է, որ բերքահավաքի շուրջ 95% ավարտված է, մշակաբույսերի միջին բերքատվությունը 20 ց/հա է։ Պատասխանելով պետնախարարի համապատասխան հարցին՝ Ժ․ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս շրջանում արցախյան գյուղատնտեսները բերքի իրացման խնդիր չունեն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (356)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS