X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրին կվերածվի պարի միջազգային կենտրոնի


* 20-07-2018, 19:22 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: Արմինա Սիմոնյան | Դիտվել է 846 անգամ


Գյումրին կվերածվի պարի միջազգային կենտրոնի

88-ի աղետից 30 տարի անց Գյումրին վերածնունդ կապրի՝ վերափոխվելով պարի միջազգային կենտրոնի: «Բալետ 2021» հիմնադրամը նախաձեռնել է նոր ծրագիր, որը հնարավորություն կընձեռի գյումրեցի երեխաներին բացահայտել բալետի արվեստն ու հմտանալ դրանում: Գյումրու սրտում կհիմնվի «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն», որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թ.-ին, իսկ բացումը տեղի կունենա 2021 թ.-ին: Այն կվերածվի որպես կատարողական արվեստի ժամանակակից բազմաֆունկցիոնալ ներկայացումների դահլիճի, որը հանդես կգա պարի նոր մոտեցումներով: Նախագծի շրջանակներում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն ու Վաշինգտոնի ազգային բալետի մենապարուհի Սոնա Խառատյանը Գյումրիում են: Նրանք հանդիպել են Գյումրու «Հայորդյաց տան» սաների հետ, երեխաներին ներկայացրել պարի իմաստային բացատրություններն ու պատմել իրենց անած պարային արվեստի ուղու մասին: Սոնա Խառատյանը, ցուցադրելով բալետի շարժումները, ոգեւորել է նրանց հաջողության հասնելու իր բանաձեւով:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (280)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS