X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ-ում 850 հազար դոլարի ներդրումներով նոր գործարան է հիմնվում, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծվող արտադրանքը


* 20-07-2018, 12:15 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 881 անգամ


ՀՀ-ում 850 հազար դոլարի ներդրումներով նոր գործարան է հիմնվում, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծվող արտադրանքը


Այսօր «Բիզնես Արմենիայում» համագործակցության հուշագիր ստորագրվեց՝ 850 000 դոլար ներդրում կատարելու և չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան բացելու մասին։

«Բիզնես Արմենիայի» անունից փաստաթուղթը ստորագրեց Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը և ներդրողի անունից՝ «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ Հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիան», ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, հետագայում ևս ներդրումների ցանկացած փուլում և արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։ Նոր գործարանի շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, կապահովվի 24 աշխատատեղ:

«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հակ Միրզոյանը նշեց, որ այս արտադրությունը հյուրանոցների, ռեստորանների ոլորտում ներմուծման փոխարինման ևս մեկ հնարավորություն է:

«Արտադրանքը բարձր որակական չափանիշներին կհամապատասխանի, քանի որ նախատեսվում է միջազգային չափանիշների հավաստագրում իրականացնել»,-ասաց նա և նշեց, որ թեև ներդրումների ծավալը նախատեսված է 850 հազար դոլարի, բայց արդեն իսկ հաշվարկներով մեկ միլիոն դոլարն անցել է:

«Ներկայումս իրականացվում են գործարանի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում էին ավարտել ամռան վերջին, իսկ հոկտեմբերի վերջին արտադրությունը կսկսի աշխատել»,-ասաց նա և նշեց, որ նախատեսվում է արտադրանքի արտահանում իրականացնել հիմնականում ԵԱՏՄ երկրներ:

«ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը նշեց, որ ներդրում իրականացնելու առաջին նպատակը Հայաստան վերադառնալը և այստեղ ապրելն է: «Տուրիստների համար երկիրը լավ պոտենցիալ ունի»-ասաց նա և նշեց, որ ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես- կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։

Tert.am-ի հարցին, թե իշխանափոխությունից հետո՞ ներդրում անելու ցանկություն առաջացավ, և ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ներդրումային դաշտը, նա պատասխանեց, որ ներդրման ծրագիրը սկսել են չորս տարի առաջ, երբ հեղափոխության մասին խոսակցություն չկար:

«Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը նշեց, որ ներդրումների առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սակայն կա ակնկալիք ընտրություններից, նոր կառավարության ձևավորումից: «Ցանկացած ընտրություններից առաջ կա պաուզային վիճակ ներդրողների կողմից՝ իմանալու համար, թե քաղաքական դաշտն ինչպես է ձևավորվում»,-ասաց նա:

Նշենք, որ Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում: «Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերկերության հետ համատեղ։ Արտահանման շուկա է դիտարկվում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (326)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS