X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)


* 13-07-2018, 11:46 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 727 անգամ


Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
Անամոթ զրպարտություն է, թե մենք եկեղեցու, Մայր Աթոռի դեմ ենք դուրս եկել: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեցին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

Նախաձեռնության անդամները զրպարտություն են համարում նաև այն, որ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետը և Գևորգ սրբազան Սարոյանն իրենց աղանդավորներ են անվանել:

«Աղանդն այն խումբն է, կամ աղանդավորն այն անհատն է, որը չի ընդունում Հավատո հանգանակի բազմաթիվ դրույթներից թեկուզ մեկն ու մեկը կամ մի քանիսը, օրինակ՝ Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածությունը, հավիտենական կյանքը, մեղքերի թողությունը և այլն։ Դուք երբևիցե մեր ելույթներում հանդիպե՞լ եք թեկուզ մեկ նման փաստի, ինչի՞ եք ստում: Չե՞ք ամաչում ստելուց»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Եկեղեցու բակում ավելի ուշ բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև. Գևորգ սրբազան Սարոյանը, Տեր Ասողիկ քահանան և մի շարք այլ հոգևորականներ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին հորդորեցին լքել եկեղեցու տարածքը:

Գևորգ սրբազան Սարոյանը հայտարարեց. «Թուրքե՛ր, կմտնեք այստեղ, կկոտորենք, կորե՛ք ստեղից»։

Ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը:

Նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ չեն պատրաստվում հեռանալ, եկեղեցու կանոններին դեմ դուրս չեն եկել, դրանք Կաթողիկոսն է խախտել:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։

Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (266)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS