
Ամերիկահայերի անակնկալը գյումրեցի աշակերտներին: Սան Ֆրանցիսկոյի Քրուզյան-Զաքարյան-Վասպուրական հայկական դպրոցի ավարտական դասարանի սաները հանդիպել են Գյումրու թիվ 32 դպրոցում գործող ճամբարի երեխաներին: Վերջիններս ծանոթացել ու շփվել են մինյանց հետ: Գյումրեցի երեխաները նաեւ նվերներ են ստացել: Միջոցառմանը աջակցել է նաեւ «ԿԱԼԳ» հասարակական կազմակերպությունը: Վերջինիս նախաձեռնությամբ փոքրիկների համար առաջիկայում նաեւ թատերական ներկայացում կկազմակերպվի: