*
Լարված իրավիճակ Մայր Աթոռում. Դիվանատան շենքում են նաև ոստիկանները.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայր աթոռ Սբ. Էջմիածնում այս պահին լարված իրավիճակ է։ Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք։
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութով տեղեկացրել է, որ իրենց վրա է հարձակվել մի քանի հոգևորական, այս պահին Դիվանատան շենքում են նաև ոստիկաններ։
Ակտվիստը նշեց նաև, որ այդ տարածքից ոչ-ոք իրենց դուրս հանելու իրավունք չունի։
«Սա մեր տարածքն է։ Մենք եկել ենք ժողովին մասնակցելու, իրենք ապօրինի ժողով են անում», - ասաց Կարեն Պետրոսյանը։
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ