X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ-ում վաճառվել են ադրբեջանական դեղեր.Tert.am


* 5-07-2018, 14:17 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1218 անգամ


ՀՀ-ում վաճառվել են  ադրբեջանական դեղեր.Tert.am«Ավելոքս» անվամբ դեղի տուփերն արդեն հանձնվել են Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, պարզվում է՝ դեղն օրինական ճանապարհո՞վ է հայտնվել մեր շուկայում, թե ոչ, արդյոք Հայաստանում գրանցված տարբերակո՞վ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով Հայաստանի դեղատներում հայտնված ադրբեջանական արտադրության դեղերի մասին տեղեկությանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայկական շուկայում հայտն­վել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տա­րածվել էին համացանցում, դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը:

Լիանա Եղիզարյանն ասաց, որ նշված դեղի մասին տեղեկությունը երեկ հայտնել է Առողջապահության նախարարության ենթակայության բժշկական հիմնարկներից մեկի բժշկուհին:
«Եթե հասկանանք, որ գործ ունենք անօրինական դեպքի հետ՝ գործը կփոխանցվի տեսչությանը, որ փորձաքննություն անցկացվի: Իսկ եթե անօրինական ներկրման դեպք է, ապա սպասվում է վարչական վարույթ: Իրականում դա «Բայեր» ընկերության արտադրության դեղ է, և հավանական է, որ Ադրբեջանի համար է արտադրված, բայց ադրբեջանական ծագման է, թե ոչ՝ կպարզի փորձաքննությունը: Եթե դա Ադրբեջանի համար է արտադրված, ապա գուցե անօրինական ճանապարհով է մուտք գործել է ՀՀ»,-շեշտեց նա:

Լիանա Եղիազարյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքները գուցե հենց վաղը կտան բոլոր հարցերի պատասխանները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (282)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS