X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վերա Բրեժնևան կերգի Երևանի Ազատության հրապարակում


* 4-07-2018, 17:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 710 անգամ


Վերա Բրեժնևան կերգի Երևանի Ազատության հրապարակում  Հանրահայտ «ՎԻԱ գրա» խմբի նախկին անդամ, երգչուհի Վերա Բրեժնևան ելույթ կունենա Հայաստանում անցկացվող ֆուտբոլային «լեգենդների խաղի» շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

Եվրոպայի և Լատինական Ամերիկայի համաշխարհային լեգենդները ընկերական հանդիպում կունենան հուլիսի 8-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հայաստան ժամանող ֆուտբոլային աստղերի թվում է նաև Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն։ Եվրոպայի հավաքականից կխաղան Ռայան Գիգզը, Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Լոթար Մաթեուսը, Խրիստո Ստոիչկովը, Պաոլո Մալդինին, Դեմետրիո Ալբերտինին։ Եվրոպայի հավաքականի կազմում կխաղա նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի հետ մեկտեղ Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում դաշտ դուրս կգան նաև արգենտինացի Գաբրիել Բատիստուտան, Խավիեր Զանետտին, Էռնան Կրեսպոն, Կառլոս Վալդերամանը, Ալդաիրը, Ժուլիանո Բելետին, Ժուլիո Սեզարը, Իվան Կորդոբան։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (214)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS