X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանի կառավարությունը կաշխատի հայկական համակարգիչներով


* 4-07-2018, 14:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 538 անգամ


Հայաստանի կառավարությունը կաշխատի հայկական համակարգիչներովՀՀ կառավարության անդամներն այսօրվանից կաշխատեն նոր` հայկական արտադրության Արմթաբ համակարգիչներով: Այս մասին հուլիսի 4–ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Ինչպես տեսնում եք մոտեցումը փոխվել է, և մենք այսուհետ կաշխատենք հայկական համակարգիչներով»:

Նոր տեխնիկայով առայժմ ապահովվել է փոքր դահլիճը, որտեղ էլ այսօր անց է կացվում գործադրի նիստը: Նիստերի դահլիճում վերազինման աշխատանքները դեռ ավարտված չեն:

«Սա քաղաքական մոտեցում է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում` ոչ միայն ծրագրային ապահովման,այլև արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ Ազգային ժողովին ևս առաջարկվելու է անցնել հայկական արտադրության համակարգիչների:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ևս կոչ արեց գնումներ անելիս նախապատվությունը տալ հայրենական արտադրության ապրանքներին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (248)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS