X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսուհետ առաջին դասարան երեխաների կարելի է ընդունել օն-լայն, առանց տնօրենի հետ շփվելու. Նախարար


* 2-07-2018, 13:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2409 անգամ


Այսուհետ առաջին դասարան երեխաների կարելի է ընդունել օն-լայն, առանց տնօրենի հետ շփվելու. Նախարար
Հայաստանի դպրոցների որոշ տնօրեններ սահմանված քանակից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, ինչը պարզվում է՝ համակարգային խնդիր է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հիմա ընթացիկ հարցերը, ըստ խնդիրների, փորձում ենք լուծել, ծնողների միջոցով հանում ենք այդ խնդիրը վեր և ըստ առանձին դպրոցների, փորձում ենք լուծել այդ խնդիրը։ Բայց հաջորդ տարվանից ունենալու ենք համակարգային լուծում՝ այլևս դպրոցի որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ։ Կլինի առցանց մի համակարգ, որտեղ սեպտեմբերից 1-ին դասարան հաճախող երեխայի ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի տվյալ դպրոցի էջը և այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանի համար։ Եթե լրանան այդ տեղերը այլևս որևէ մեկը չի կարողանա գերազանցել այդ թիվը ու ավել աշակերտներ գրանցել դասարանում», -ներկայացրել է նախարարը։

Կայքը, ըստ նախարարի, պատրաստ է, կգործի հաջոր տարվա սեպտեմբերից։ Պաշտոնյան հույս ունի, որ այդպիսով կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (189)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS