X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնում «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ


* 30-06-2018, 12:39 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 380 անգամ


Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնում «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալԻսպանիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաև ծագումով հայեր և ՀՀ քաղաքացիներ:

Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձևակերպումն, ինչը նաև տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:

Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձևակերպումների և շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարևոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից և տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձևակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենևին բոլորը չեն, որ հայեր են, դեռևս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը և նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միևնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձևավորման և հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է և հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (266)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS