X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ատոմակայանին տրամադրված ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար


* 30-06-2018, 12:09 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 871 անգամ


Ատոմակայանին տրամադրված ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարարՌուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, որովհետև մենք հաշվարկել ենք նաև այդ ռիսկերը, լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ կառավարությունում սակագների կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ են սկսվել.

«Խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի սակագնի ձևավորված կառուցվածքի մասին է։ Մանրակրկիտ ուսումնասիրություններ ենք իրականացնում ու դրանք շուտով կվերջացնենք, կպարզվի ինչպես կորուստի, այնպես էլ սակագնի հարցը», - նշեց նախարարը։

Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան սակագների իջեցման մասով՝ նախարարը նշեց, որ դրանք ինքնանպատակ չեն կարող լինել ու դրանց համար անհրաժետ են վերլուծություններ։

«Սակագնի նվազման մասին պետք է ունենանք հիմք։ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ ենք ստեղծում հասկանալու՝ ինչպիսի վիճակ ունենք և ինչի կարող ենք հասնել», - նկատեց Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ վարչապետը նշել էր, թե սակագինը բոլորի համար հնարավոր է իջեցնել, նախարարը նշեց, որ այդ մասով աշխատանքները սկսել են՝ հավելելով.

«Գազի սակագնի մասով էլ քայլերը սկսվել են։ Ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու գազի գինը սահմանին և գազի գինը սահմանից ներս ինչպիսինն է, որպեսզի հասկանանք սակագնի կառուցվածքը, դրա ավելացումները, փոփոխություններն ինչպիսի ռիսկեր են պարունակում, այդ ավելացումները կամ կորուստները տեղին են, թե ոչ։ Ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ համբերություն ունենանալ և մեզ ժամանակ տալ»։

Նախարարը նաև ընդգծեց, որ շուկայի ազատականացման աշխատանքներն սկսված են և նախատեսվոմ է երկու տարուց ավարտել այդ գործընթացը։

«Ես ինքս շատ կարևորում եմ այդ ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը էներգետիկ համակարգի մասով բավականին առաջընթաց է ապահովել»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (249)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS