X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում էնտերովիրուսից 5 ամսական երեխա է մահացել


* 29-06-2018, 18:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1578 անգամ


Հայաստանում էնտերովիրուսից 5 ամսական երեխա է մահացելԱռողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը:

Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել:

Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանաձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետևյալ ախտանշանների առկայությունը՝ ջերմության ալիքաձև բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով:

Եղանակային ներկա պայմաններում, երբ դիտվում է նաև աղիքային վարակների, այդ թվում և դիզենտերիայի ակտիվացում, հարկ է թվարկված ախտանշանների դեպքում խուսափել ինքնաբուժումից, դիմել մասնագետների: Չափազանց կարևոր է խուսափել ջրազրկումից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճային մենինգիտի 807 դեպք:

Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի:

Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսեւորումը հունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է:

Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (282)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS