«Այրված կենդանակերպ»: 100-ամյա իրական առասպել՝ հակասական, բուռն ու դաժան, անամոք ցավի, մերկապարանոց ժամանակների անսպասելի վայրվերումներով , մարդկային անկանխատեսելի դրսևորումներով: Ծնունդով գյումրեցի Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպը» ամբողջության մեջ ցավի, ինքնայրումի, միաժամանակ հավերժության խորհրդի մի կտավ է , որին, ըստ գրաքննադատների, կարելի է տալ «լուսավոր թախիծ» բնորոշումը: Վեպը Սաթենիկ Մկրտչյանի թվով իններոդ գիրքն է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Գյումրիում ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հարկի ներքո:Գրչակից ընկերները հանդես են եկել վեպի մասին իրենց կարծիքներով:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ