X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ակրոբատները մրցել են Գյումրիում


* 23-06-2018, 17:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 730 անգամ


Ակրոբատները մրցել են ԳյումրիումՄեկնարկել է ակրոբատիկայի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հերթական անգամ մրցումներն ընդունել է Գյումրին: Ներկաները կարեւորել են փաստը, որ հանրապետական մասշտաբի մարզական միջոցառումների մի մասը տեղի է ունենում տարբեր քաղաքներում: Սրանից շահում է սպորտն առհասարակ, մասսայական սպորտը՝ մասնավորապես: Ստուգատեսին մարզիկները լավ են պատրաստվել, ցանկանում են հաղթել, սակայն մասնագետների համար գլխավոր նպատակը նոր անուններ, տաղանդներ հայտնաբերելն է: Հաջորդ տարի Իսրայելում տեղի է ունենալու Եվրոպայի առաջնությունը: Հաշվետու մրցումների ժամանակ ակրոբատները պետք է փորձեն ցուցադրել իրենց որակներն ու արժանանալ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Հեռանկարային մարզիկ-մարզուհիներ կան: Տաղանդավոր մարզիկներ ունի նաեւ Գյումրու մարմնամարզության մարզադպրոցը: Հանրապետության երկրորդ քաղաքը փորձում է այս առումով ետ չմնալ մայրաքաղաքից ու պատրաստել ակրոբատներ, որոնք պատվով կներկայացնեն երկիրը միջազգային ասպարեզում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (152)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS