X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ոստիկանությունը խուզարկություն է կատարել «ԵԿՄ Ավան» բաժանմունքում. ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել


* 20-06-2018, 13:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1296 անգամ


Ոստիկանությունը խուզարկություն է կատարել «ԵԿՄ Ավան» բաժանմունքում. ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 19-ին Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ, իսկ Պետրոս Ա.-ին պատկանող Ավան 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Կատարվում է քննություն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (572)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS