X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոտ ապագայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. ԵԱՀԿ Մինսկի խումբ


* 14-06-2018, 16:41 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 914 անգամ


Մոտ ապագայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. ԵԱՀԿ Մինսկի խումբAysor.am: Հունիսի 12-14-ը Հայաստան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել:

Հայաստան կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Պաշտպանության և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ:

Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները քննարկել են բանակցությունների ընթացքն ու դրանք առաջ մղելու հետագա քայլերն, այդ թվում` մոտ ապագայում նախարարների հանդիպման մակարդակով (Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների - խմբ.):

Նրանք նաև տեսակետներ են փոխանակել ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կարևորել կառուցողական միջավայրի ապահովումը:

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` օգնելու կողմերին հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջայանությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Հայ պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին ու վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատանքը համանախագահների հովանու ներքո:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (320)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS