Մարզերի անհամաչափ զարգացումը շարունակում է մնալ խնդիր հանրապետության համար: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերն ունեն աղքատության առավել բարձր ցուցանիշ: Նշված մարզերում, սակայն, առկա է զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ: «ԵՄ-ն հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի նպատակն է նպաստել այս մարզերի կայուն զարգացմանը՝ օգտագործելով ինչպես մարդկային ռեսուրսները, այնպես էլ մշակութային արժեքները:Ծրագիրն իրականացնողների տեղեկացմամբ, կձևավորվեն համագործակցային մոտեցումներ տեղական և մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, մշակութային ու կրթական հաստատությունների և շահագրգիռ այլ կողմերի միջև:Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի ու գործընկեր կազմակերպությունների կողմից:Գյումրիում անցկացված հանրային քննարկման ընթացքում քվեարկության միջոցով ընտրվեցին կլաստերներ, որոնք էլ հետագայում կընդգրկվեն որոշումների կայացման, միջոցառումների կազմակերպման և ծրագրի մշտադիտարկման աշխատանքներում:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ