X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

21 փրկարար, 8 ոստիկան, 60 կամավոր, 25 բնակիչ շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները


* 13-06-2018, 12:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 4265 անգամ


21 փրկարար, 8 ոստիկան, 60 կամավոր, 25 բնակիչ  շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքներըՀունիսի 13-ին, ժամը 10:02-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

***


Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Մինչ ժամը 22:55-ը որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ, ՈՒջան համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, ոստիկանության 8 աշխատակից, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 5 բնակիչ, մոտ 60 կամավոր և Արմավիրի մարզի վերը նշված գյուղերից մոտ 20 բնակիչ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (128)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS