Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել 20 դրամով. Վարդան Բոստանջյան
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել 20 դրամով. Վարդան Բոստանջյան


* 12-06-2018, 18:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2699 անգամ


Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել 20 դրամով. Վարդան ԲոստանջյանPanorama.am: «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը խորապես համոզված է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է բոլոր սպառողների համար: Այս մասին նա լրագրողներին ասաց ԱԺ-ում:

Պատգամավորի խոսքով, սակագնային քաղաքականության առումով առկա են ռեզերվներ:

«Էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտում, մենք հասկանում ենք, որ այնտեղ կան նկատելի, ընդգծված ռեզերվներ: Դա նշանակում է, որ 10 դրամ և ավելի, ոչ միայն խոցելի խավերի համար, այլ ամբողջ բնակչության համար պետք է սակագինը իջեցվեր»,- ասաց Բոստանջյանը:

Պատգամավորը նշեց՝ իր հաշվարկներով, գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է ամբողջ բնակչության համար նվազեցնել 20 դրամով:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ սահմանին Հայաստանին վաճառվող գազի գնի նվազեցում ևս հնարավոր է: Ըստ նրա՝ դրա համար պետք է բանակցել ու համապատասխան դիրքորոշում ունենալ:«Անհնարին ոչինչ չկա»,- ասաց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (238)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS