X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եթե Վեհափառը կարծի, թե վստահության խնդիր ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի. Միքայել Եպիսկոպոս Աջապահյան


* 7-06-2018, 17:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 3917 անգամ


Եթե Վեհափառը կարծի, թե վստահության խնդիր ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի. Միքայել Եպիսկոպոս ԱջապահյանՓաստեր չեն ներկայացվել, ներկայացվել են մտահոգություններ և մտահոգություններից դուրս երբեմն մտել են երևակայության դաշտ, և ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա մեղադրանքներ են հնչեցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի և վերջինիս հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել ինքը:

«Մտահոգությունների զգալի մասը կիսում ենք, բայց այն մեղադրանքները, որոնք հնչեցվեցին տնային բամբասանքների հիման վրա, բնականաբար, չենք կիսում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ամեն դեպքում այս ամենը չի՞ ցույց տալիս, որ վստահության խնդիր ունի Կաթողիկոսը, նա ասաց, որ այդ մասին ամենից լավ կիմանա Վեհափառը, քանի որ շփվում է բոլոր խավերի մարդկանց հետ:

«Վեհարանում փակված մեկը չէ, ով տեղյակ չլինի անցուդարձին, այսօր վեհարանում էլ նույնիսկ եթե փակված լինես, գոյություն ունի համացանց, հեռուստատեսություն, լրատվամիջոցներ, որոնցից հնարավոր չէ չիմանալ առկա վիճակը:

Եթե Վեհափառը մտածի՝ վստահության խնդիր ունի, կարծում եմ՝ համապատասխան քայլեր կձեռնարկի»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե ասում են, որ նախաձեռնության անդամների թիկունքում կան բարձրաստիճան հոգևորականներ, եպիսկոպոսն ասաց՝ ես չեմ: «Ինձ հայտնի է, որ ես չեմ, մյուսների մասին չեմ կարող ասել»,- ասաց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (237)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS