X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել


* 6-06-2018, 15:26 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 754 անգամ


Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվելErmenihaber.am: Ստամբուլի դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսած հետաքննությունը:

Դատախազությունը պահանջում է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածով հատկանիշները:

Նշվում է, որ, ըստ բժշկական զննության, կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ և եկեղեցու վրա իրականցրած հարձակման ժամանակ մեղսունակ վիճակում չի եղել:

Դատարան ուղարկված մեղադրականում նշված է, որ դատախազությունը պահանջել է կասկածյալի նկատմամբ ձեռնարկել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված հոգեկան հիվանդություն ունեցողների համար:

Ապրիլի 29-ին Սերդար Քաբանը եկեղեցու դիմապատին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն էր փակցրել, իսկ երբ հաջորդ օրը նկարը չէր գտել, եկեղեցու դռան դիմաց աղբ էր լցրել ու պատին գրել. «Այս հայրենիքը մերն է»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (240)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS