Սևանի ճանապարհին հայտնաբերվել է երիտասարդի դի, որը հաշվառված է Գյումրիում
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սևանի ճանապարհին հայտնաբերվել է երիտասարդի դի, որը հաշվառված է Գյումրիում


* 31-05-2018, 18:30 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 8639 անգամ


Սևանի ճանապարհին հայտնաբերվել է երիտասարդի դի, որը հաշվառված է ԳյումրիումՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։

Մայիսի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել առ այն, որ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ բռնության հետքերով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է գլխի շրջանում ջնջխված վերքերով արական սեռի դի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով 26 տարեկան է՝ հաշվառված Գյումրիում, և որ ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է դին, գրանցված է տուժողի անունով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Քննության շահերից ելնելով պարզված հանգամանքների մասին այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (259)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS